• robbt

«Ջավախքահայության խնդիրներից որևիցե մեկին դեռևս լուծում չի տրվել». Վահագն Չախալյան

«Ջավախքահայության խնդիրներից որևիցե մեկին դեռևս լուծում չի տրվել». Վահագն Չախալյան

11:00, 13 ապրիլի, 2013

Հարցազրույց «Միասնական Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի հետ

Ջավախքում շուրջ 4.5 տարվա Ձեր բացակայությունից հետո փոփոխություններ նկատո՞ւմ եք:

Փոփոխությունները շատ չեն, մենք ի սկզբանե էինք հաըտարարում, որ ռեժիմի հանցավոր քաղաքականությունը, սեփական երկրում բնակվող ոչ տիտղոսավոր ազգի ներկայացուցիչների նկատմամբ, դատապարտված է ձախողման և ցանկացած հաջողություն կրելու է ժամանակավոր բնույթ, և այդպես էլ եղավ հենց մի փոքր խարխլվեցին ֆաշիստական ռեժիմի հիմքերը: Ամեն ինչ սկսեց իր տեղն ընկնել ու կամաց-կամաց ընկնում է, գնդակը արդեն նոր իշխանության դաշտում է, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով ճիշտ դիրքորոշում կբռնեն նրանք` ջավախահայության քաղաքական խնդիրների հետ կապված:

Հուսով ենք, որ երկրի նոր իշխանությունները կհրաժարվեն նախորդներից՝ իրենց ժառանգած հատուկ ծառայությունների և ուժային կառույցների միջոցով տարածաշրջանը ղեկավարելու անարդյունավետ մոտեցումից և կկանգնեն ավելի նոր և արդյունավետ մոտեցումներով ղեկավարելու մտքի վրա:

Հասկանում եք` տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հատուկ ծառայությունների և ուժային կառույցների «պետքերը» հոգալու համար, իսկ հիմա պարզվում է, որ այդ ամեն ինչը ջուրն է լցվել, կարելի էր դրա կես գումարները ծախսել Ջավախքի գյուղերը զարգացնելու նպատակի վրա, ինչպես նաև լուծում տալ մեկ-երկու քաղաքական խնդիրների (որոնք ուշ, թե շուտ լուծվելու են) և ունենալ իրական արդյունք, որը որ կգոհացներ և՛ մեզ, և՛ վրացական կողմին, և որը որ այդքան կարևոր է Վրաստանի պետականության ամրապնդման համար:

Քաղաքական դաշտում, այդուհանդերձ, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, Դուք այդ փոփոխություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Չեմ թաքցնի, որ ինչ-ինչ ակնկալիքներ կան` ջավախքահայության խնդիրներին լուծում տալու հետ կապված, սակայն չեմ շտապի այդ մասին խոսել: Վերջին քսան տարիների ընթացքում վրացական քաղաքական դաշտն այնքան անկայուն է եղել, իսկ քաղաքական գործիչներն այնքան անհետևողական, որ ամենաքիչը խենթ պետք է լինես, որ ակնկալիքներ ունենաս դեռ մի հատ էլ համարձակվես այդ մասին բարձրաձայն խոսել. անշնհորակալ գործ է, և այս անգամ կաշխատեմ ժամանակից առաջ չընկնել:

Այստեղ հուսադրողն այն է, որ պրն Իվանիշվիլին նոր տեսակի գործիչ է Վրաստանի քաղաքական դաշտում, համարձակ, ոչ ստանդարտային լուծումներ տվող և, ամենակարևորը, խոստումնապահ անձնավորություն. հատկանիշներ, որոնք միշտ պակասել են վրացական քաղաքական դաշտում խաղացողներին։

Ու հետո նրա շուրջը հավաքված թիմն էլ շատ հետաքրքիր է, ինչպես երևում է` անկեղծ են նրանց ժողովրդավարություն հաստատելու ձգտումները։ Սակայն, կրկնում եմ, ժամանակից առաջ ընկնել չեմ ուզում, ոչ էլ այդքան միամիտ եմ, որ ջավախքահայության խնդիրների լուծումը կապեմ որևիցե մեկ քաղաքական գործչի անձնական հատկանիշների հետ, ինչքան էլ որ այդ անձնավորությունն առանցքային պաշտոն գրավի Վրաստանի իշխանական հիերարխիայում։

Ասեմ ավելին, ջավախքահայության խնդիրներից որևիցե մեկին դեռևս լուծում չի տրվել: Անգամ այն նվազագույնը, որը պետք է արվեր ամենակարճ ժամանակահատվածում, չի արվել:

Դեռևս իրենց լուծմանն են սպասում մնացած «Միասնական Ջավախք»-ականների տուն վերադարձի խնդիրները, «ՋԵՄՄ»-ի (Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միություն) և «ՋՍՇ»-ից (Ջավախքի սկաուտական շարժում) բռնազավթված անշարժ և շարժական գույքի հետ վերադարձման խնդիրները։ Հայ ժողովրդի պատմության դասագրքեր են բռնագրավվել, բայց ոչ մի տեղ ֆիքսված չէ, սկաուտների շենքի հետ մեկտեղ «հօդս են ցնդել» նրանց հագուստները, անգամ մեկ ավտոմեքենա, մի քանի ոչ կառավարական կազմակերպության գրանցման վկայականներ և կանոնագրքեր են կորել, ու էլի շատ ու շատ բաներ, իսկ դեռևս որևիցե քրեական գործ հարուցված չէ, դեռևս փակի տակ են մնում «Երիտասարդական ռադիոն» և «Ջավախք-ինֆո» լրատվական գործակալությունը: Ինձ հարցնում են, թե ինչ հիմքերով եք ուզում դատի տալ Վրաստանի նախագահին և «Ազգային շարժում» կուսակցությանը. միայն վերը թվարկածներս ցանակացած ժողովրդավար պետությունում բավարար կլինեին, սակայն մեք կարող ենք ցանկն ավելացնել:

Պատրաստվո՞ւմ եք համագործակցել «Վրացական երազանքի» հետ:

Ասեմ, որ դեռևս բանտից, անտեսելով բոլոր տեսակի վտանգ ու սպառնալիք, իմ համեստ ներդրումն եմ ունեցել ռեժիմի տապալման գործում։

Այո, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն առողջ ուժերի հետ, ովքեր իրապես ցանկանում են հզորացնել Վրաստանը և վրացական պետականությունը։ Պետք է ճիշտ հասկանալ, որ առանց ջավախքահայությանն հուզող քաղաքական խդիրներին լուծում տալու, չի կարող լինել հզոր Վրաստան, ամուր վրացական պետականություն։

Երկրի իշխանությունները պետք է հասկանան, որ մերժելով հայոց լեզուն, հայոց պատմությունը, նրանք չեն կարողանալու պարտադրել ջավախքցուն սրտաբաց ընդունելու վրաց լեզուն և Վրաստանի պատմությունը։

Վրաստանի քաղաքական վերնախավը պետք է հստակ գիտակցի, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի միակ պետությունն է, որն անկեղծ ցանկություն ունի և շահագրգռված է Վրաստանի հզորության մեջ, իսկ հայ ազգը միակ ազգն է, սրանում կա պարզ տրամաբանություն։ Մնացածները` և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, ցանկացել ու միշտ էլ ցանկանալու են թույլ, չկայացած պետականություն ունեցող, պարտքերի տակ կքած և իրենցից կախվածության մեջ գտնվող Վրաստան տեսնել։

Տասնյակ անգամներ ընդգծել եմ` պետք չէ վախենալ այն հայից, ով սիրում է իր Մայր հայրենիքը, հպարտանում նրանով։ Այդ մարդիկ, քաջ գիտակցելով կայուն Վրաստանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, եթե և ոչ ուրիշ զգացմունքներից դրդված, ապա գոնե Մայր հայրենիքի սիրուց, կփորձեն օգտակար լինել Վրաստանին։ Վախենալ պետք է նրանցից, ովքեր ժխտել են սեփական արմատները, սեփական ազգությունն ու պատմությունը:

Ասածս դեռևս չի նշանակում, որ մեզանից վախենալ պետք չէ, ցանկացած այդպիսի ուժ, ով մտադրվել է հայաթափել Ջավախքը, փոխել նրա ժողովրդագրական պատկերը, մեզանից թող վախենա և իմանա, որ մենք պայքարելու ենք ցանկացած այդպիսի նպատակ ունեցող ուժի դեմ, և մեզ հետ ողջ հայությունը, ինչու ոչ նաև Վրաստանի հանրության առաջադեմ մասը:

Թվում է` մի փոքր շեղվեցի հարցից, վերադառնամ, այո, մենք պատրաստ ենք համագործակցել «Վրացական Երազանքի» հետ, եթե այդ համագործակցությունից շահելու են երկու բարեկամ ժողովուրդները, այլ դեպքում համագործակցության մասին խոսք լինել չի կարող։

«Միասնական Ջավախքը» «կվերակենդանանա՞», կաշխուժանա՞ կրկին` հաշվի առնելով այն փաստը, որ ձեր անդամներից շատերն արդեն հեռացել են Ջավախքից:

«Միասնական Ջավախքը» երբևիցե չի էլ հեռացել, այն պայքարել է` լինելով բանտում, թե տարեգրության մեջ։ Խնդիրն այստեղ ավելի շատ աշխուժանալն է, ինչպես նաև թե ինչ ձևաչափերով է լինելու դա, ինչ ռազմավարություն ու մարտավարություն ենք ընտրելու այս նոր իրավիճակում: Ինքս ավելի շատ հակված եմ ինչ-որ նոր բան ստեղծելու մեջ, սակայն վերջնական որոշում կկայացնենք միայն այն ժամանակ, երբ բոլորովս կկարողանանք հավաքվել մեկ տանիքի տակ և քննարկել մեզ հուզող բոլոր հարցերը:

Բանտային պայմաններում բավական ժամանակ ունեիք ապագա ծրագրերի մասին խորհելու: Կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնք ուզում եք կյանքի կոչել:

Ծրագրերից կոնկրետ են ապօրինաբար բռնագրավվածը հետ վերադարձնելուն ուղղված քայլերը, բուհի ստեղծման ծրագիրը: Մտածում եմ Հայոց լեզվի տան, Հայկական թատրոնի ստեղծման մասին։ Պատրաստվում ենք այցելություններ կազմակերպել ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ, ուր լուրջ հայկական համայնքներ կան։ Անհրաժեշտություն կա, որպեսզի Սփյուռքն ավելի ճիշտ պատկերացում կազմի մեր ունեցած խնդիրների մասին, ինչու չէ նաև ձգտի ավելի լուրջ դերակատարություն ունենալ դրանց լուծումները գտնելու մեջ:

Ախալքալաքում ցույցեր են տեղի ունենում, պաշտոն ունեցողները սկսել են Սահակաշվիլու ճամբարից Իվանիշվիլու կոալիցիա տեղափոխվել, ինչպե՞ս եք գնահատում այս տեղափոխություններն ու զարգացումները:

Ինչպես ցանկացած նորմալ մարդ, ինքս էլ այդ տեղափոխությունները գնահատում եմ որպես առնետավազք և ոչինչ ավելին: Ուրիշ ինչ անունով կարելի է կոչել այդ ամենը, մարդիկ իրենց աթոռները պահելու համար հարվածի տակ են դնում մի ողջ ժողովրդի հեղինակություն:

Ցույցերի հետ կապված ասեմ, որ ճիշտ մարտավարություն ընտրված չէր, և այսօր երևում է, որ ցույցերի կազմակերպիչներն էլ են գիտակցում դա։ Մեկ բան հստակ է` ժողովուրդն այսօր սպասում է բարեփոխումների, սակայն այլ միջոցներով պետք է հասնել այդ բարեփոխումների իրականացմանը։

Օրինակ` ի՞նչ միջոցներով:

Օրինակ` ՏԻՄ ընտրություններում մասնակցելով և այլն:

Ձեր կարծիքով` Ախալքալաքի շրջանային ժողովի` Վրաստանի խորհրդարան ներկայացրած պահանջն ի՞նչ ընթացք կստանա` կապված տարածաշրջանում հայոց լեզվի ճանաչման հետ, ի՞նչ կարելի է սպասել այս նախաձեռնությունից:

Խնդիրն այստեղ այն է, որ այդ պահանջը խորհրդարան չի հասել, չկա այդ համարձակ պատգամավորը, ով խորհրդարան կհասցներ լեզվի պահանջը: Ինչքան էլ ողջունելի լիներ շրջանային ժողովի այս քայլը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս ամենն արվեց միայն նրա համար, որ հաջորդ օրերին Մերաբիշվիլին և Սահակաշվիլին, իրար հաջորդելով, բարձրանան և ասեն` տեսաք ինչքան սխալ եղավ Չախալյանի ազատ արձակումը և հերթական անգամ տարածեն ազգամիջյան ատելություն։ Եվ հետո Մերաբիշվիլին փաստորեն խոստովանեց, որ հատուկ աշխատել է իր ուզած մարդկանց շրջանային ժողով մուտքը թույլ չտալու համար, մի՞թե ամեն ինչ ասված չէ:

Վերջերս Ձեզ Վրաստանի խորհրդարանում են տեսել, ի՞նչ էիք անում այնտեղ:

Դեռևս քրեական հետապնդման մեջ գտնվող ընկերներիս գործերն էի տարել:

Եվրադատարանի Ձեր գանգատից նորություններ կա՞ն:

Ցավոք սրտի` դեռևս ոչ։ Իմ հանդեպ բանտում եղած հալածանքների և ճնշումների հեղեղը եռապատկվել ու քառապատկվել են միայն այն բանի համար, որ գործս գտնվում է Եվրադատարանում: Ավելին, հարյուրավոր բռնավորներ զրկվել են կյանքից կամ լավագույն դեպքում հաշմանդամ են դարձել Եվրադատարանից իրենց գործերը հետ չվերցնելու համար, իսկ Եվրադատարանը համառորեն լռում է։ Չեմ ուզում հավատալ, որ Սահակաշվիլու ռեժիմը կարողացել է կաշառել նաև ԵԴ-ին: Իսկ որ Եվրադատարանին բարեփոխումներ անհրաժեշտ են, դա միանշանակ է։ Չի կարելի անմեղ մարդուն հինգ- վեց տարի պահել ճաղերի հետևում ամենօրյա մահի սպառնալիքի տակ` պատ֊ճառաբանելով, որ դատարանը աշխատակազմի քչության պատճառով չի հասցնում գործերը նայել:

Երբ Դուք բանտում էիք, ձեր հակառակորդները որպես Ձեր՝ ոչ ազգային գործիչ լինելու փաստարկ շահարկում էին այն փաստը, որ Դուք վրացուհու հետ եք ամուսնացել և նշում էին, որ վրացական հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ունեք:

Պարզ էր, որ ամենանենգ և ամենաստոր ձևերով փորձելու են վարկաբեկել և արժեզրկել մեր պայքարը: Տարբերություն չդնելով միջոցների մեջ, չունենալով ուրիշ որևիցե մի շահարկման առարկա՝ նրանք փորձեցին շահարկել իմ անձնական կյանքը, ինչ միջոցների ասես որ չեն դիմել ամեն կողմից ինձ հարվածելու նպատակով, ինձ նմանություն ունեցող մի երեխայի նկար են հասցրել կնոջս մոտ՝ տարածելով, թե իմ ապօրինի զավակն է, Ֆրանսիայում է ապրում: Ես նրանց բոլորին խղճում եմ, իսկապես մեղք են նրանք, դրա համար է, որ այսօր այսկողմ-այնկողմ ընկած իրենց մեղքերին թողություն են փնտրում, սակայն ես չէ, որ պիտի տամ թողություն, Տերը ինքը գիտի ում ներել, իսկ ում՝ ոչ:

Ամենաքիչը անհեթեթություն է խոսել իմ և վրացական կամ որևիցե մեկ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ կապի մասին։ Մարդու մտածելու ընդունակությունը թերզարգացած պետք է լինի, որ այդպիսի անհեթեթություն մտածի, սակայն մենք լավ գիտենք, որ նման անհեթեթություն տարածողները ոչ թե թերզարգացած ուղեղների տեր մարդիկ էին, այլև հատուկ ծառայության գնդապետներ, անձնավորություններ, ովքեր 15-20 օր չէին կարողացել դիմանալ վրացական բանտերում: Նրանք փորձում էին տապալված ու պարտված տեսնել մեր գաղափարը, չարախնդում և ուրախանում էին մեր ամեն մի անհաջողությամբ, և հակառակը՝ տխրում մեր հաջողություններով, չնայած նրան, որ գիտակցում էին՝ մեր հաջողությունները ջավախքահայության հաջողություններն էին:

Ձեր շահերի պաշտպանությունն իրականացնում էր «Երկիր» միությունը: Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել «Երկիր» միության հետ:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Երկիր» միությունը 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի հենց առաջին օրերից, անտեսելով վտանգ ու վախ, կանգնեց մեր կողքին, որի համար ես իմ երախտագիտությունը հայտնեցի ազատություն ստանալուս հենց առաջին օրը: Ինչքանով էր արդյունավետ ու սխալներից զերծ, սա արդեն մեկ այլ հարցազրույցի թեմա է։

Իրականացված ծրագրերի մասին ասեմ, որ «Երկիր» միությունն այն քչերից էր, ով 2005-2008թթ. իր ուժերի ներածի չափով օժանդակում էր մեր ծրագրերի կյանքի կոչմանը, նրանք անգամ մեր խնդրանքով պատվիրել էին համալսարանի առաջին մասնաշենքի հատակագիծ:

Տեղյա՞կ եք, որ «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին բիզնեսի հետ կապված քրեական գործերում է ներքաշված ՀՀ-ում:

Ոչ միայն տեղյակ եմ, այլև նրա մոտ ապագայում ունենալիք խնդիրների մասին կանխագուշակել եմ այն օրից ի վեր, ինչ իրենք իմ և Ջավախքի խնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակ հայտարարեցին ու սկսեցին բաց քննադատել Սահակաշվիլու և Մերաբիշվիլու գործունեությունը։

Մի փոքր ավելի շատ եմ տեղեկացված, սակայն ամեն ինչ չէ, որ իրավունք ունեմ բարձրաձայնելու: Կասեմ միայն այսքանը. 2010 թվականին Վրաստանի այնժամանակվա ՆԳ նախարար Վ․ Մերաբիշվիլին, իր մոտ է կանչել 2-3 ՀՀ քաղաքացիների (որոնցից մեկն այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր) պահանջել է ավելի կոնկրետ քայլի գնալ իմ նկատմամբ և խնդիրներ հարուցել Սևակի համար: Ասեմ ավելին, Մերաբիշվիլին հանձնարարել է ֆիզիապես լիկվիդացնել Սևակին, ինչպես դա արել էր Արգիշտի Կիվիրյանի պարագայում (ի՞նչ եք կարծում, պատահականություն է արդյոք, որ մինչև օրս ՀՀ իրավապահ մարմինները չեն բացահայտել ոչ իմ և Գուրգեն Շիրինյանի վրա կատարված մահափորձը, ոչ Արգիշտիինը, ոչ էլ Սևակինը, ՀՀ իրավապահները շատ էլ ցանկանային, չէին կարողանալու, որովհետև հետքերը տանում էին հարևան երկրի ամենաբարձր էշելոններ. կարող էր ծագել միջազգային սկանդալ): Իսկ թե Ձեր՝ նշած քրեական գործերում Սևակին ներքաշելը ինչքանով է պայմանավորված վերը նշածիս հետ, ցույց կտա ժամանակը:

http://hetq.am/arm/news/25439/javakhqahayutyan-khndirneric-orevice-mekin-derevs-lutsum-chi-trvel-vahagn-chakhalyan.html
  • robbt

Выборы в Грузии сломили существующий стереотип, что армяне голосуют только в пользу действующей влас

Эти выборы в Грузии сломили существующий стереотип, что армяне голосуют только в пользу действующей власти
Armenia Today [ 09.10.2012 | 15:23 ]

Прошедшие выборы в Грузии сложно назвать свободными и демократичными, по меньшей мере в Джавахке в предвыборный период наблюдалось увеличение давления и применение насилия в отношении активистов оппозиции. Об этом сегодня на пресс-конференции заявил член фракции правящей Республиканской партии Армении, председатель земляческого союза «Джавахк» Ширак Торосян.

Однако, отметил депутат, невзирая на все столь негативные явления в предвыборный период в Грузии по итогам выборов была сформирована цивилизованная власть. Еще одним качественным различием прошедших выборов стала политическая активность населения Джавахка. «Эти выборы сломили существующий стереотип, что армяне голосуют только в пользу действующей власти. Даже невзирая на нарушения  по официальным данным 30% населения Джавахка проголосовало в пользу оппозиции», - заявил он. Добавив, что обычно голоса  в пользу властей в этой области Грузии бывают близки к 100%, Торосян отметил, что это происходило по той причине, что население  Джавахка не связывало каких-либо надежд с электоральными процессами, власти не давали каких-либо конкретных обещаний, а оппозиционные силы вовсе не посещали Джавахк, считая его «зоной» властей. На этот раз, как власти, так и  протестные силы активно работали в Джавахке, но если обещания властей в основном касались проблем социально-экономической жизни края, то оппозиция также подняла национальные вопросы, волнующие армян.  В частности, оппозиция пообещала восстановить часы изучения армянского языка, а также создать совместное армяно-грузинское высшее учебное заведение, о чем говорится уже давно. Также оппозиция косвенно подняла вопрос статуса  армянского языка, а также освобождения армянского активиста Ваагна Чахаляна, заявил Торосян.

Комментируя вопрос о том, не останутся ли данные обещания лишь на уровне заявлений, глава союза «Еркир» Севак Арцруни отметил, что созданная в результате деятельности армянской общины и негативных оценок международных правозащитных организаций  атмосфера не позволит властям Грузии игнорировать проблемы армян Джавахка. Он отметил, что как предприниматель Бидзина Иванишвили будет руководствоваться в первую очередь прагматизмом, его действия будут направлены на обеспечения баланса между требованиями грузинских националистов и армянонаселенного края Джавахк. На вопрос, могут ли проведению реформ помешать опасения грузинского руководства, что армяне Джавахка следующим шагом потребуют выхода из состава Грузии, Арурцни отметил, что обычно вопрос отделения поднимается в тех случаях, когда существующие первоочередные проблемы не находят своего решения, лишь в этом случае люди начинают искать спасение в подобном пути. Решением  же проблем, наоборот подобная опасность снижается, добавил он.

На вопрос, изменится ли с приходом новых властей внешняя политика Грузии, Торосян отметил, что основные векторы внешней политики будут сохранены. «Обычно разногласия властей и оппозиции касаются внутриполитических вопросов, поэтому я считаю, что Грузия сохранит основные приоритеты внешней политики – продолжит интеграцию в ЕС и НАТО», - заявил он. Однако некоторые перемены тем не менее будут, отметил он, пояснив, что новые власти попытаются урегулировать российско-грузинские отношения. Грузия продолжит свои «теплые» отношения с Азербайджаном и Турцией, однако в случае Турции будут введены определенные ограничения. Он отметил, то излишне свободное присутствие турецкой стороны в Грузии вызывает недовольство в этой стране, и этот вопрос поднимался в ходе предвыборной гонки.

http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=75125&SectionID=0&RegionID=0&Date=10/10/2012&PagePosition=2

  • robbt

Новые власти Грузии пообещали освободить активиста Ваагна Чахаляна

Новые власти Грузии пообещали освободить активиста Ваагна Чахаляна – Севак Арцруни

15:54 • 09.10.12
Одержавший победу на парламентских выборах в Грузии блок партий «Грузинская мечта» пообещал освободить армянина из Дажвахка, активиста Ваагна Чахаляна. Об этом на сегодняшней встрече с журналистами сказал председатель союза «Еркир» Севак Арцруни.

 «Звучали четкие заявления о том, что режим Иванишвили в короткие сроки освободит его. Мы сделаем все, чтобы это случилось. Это вызвало беспрецедентную реакцию в кругах армян Джавахка, и с этим будут считаться власти», - сказал он.

 «Новоизбранный премьер в свое время также весьма серьезно отозвался на дело Чахаляна. Сегодня переходя на ответственную должность, мы надеемся будет проявлена какая-то принципиальность», - подчеркнул он и отметил, что это обещание было дано непосредственно адвокатам Чахаляна.

 Депутат Национального Собрания Армении, председатель земляческого союза «Джавахк Ширак» Торосян, в свою очередь, счел особенностью парламентских выборов в Грузии то, что коалиция Бидзины Иванишвили «Грузинская мечта» проявила беспрецедентную активность в Джавахке в области национальных меньшинств.

 По словам Ширака Торосяна, для армян ход этих выборов был интересен даже в точки зрения данных обещаний.

«Интересно то, что оппозиция Грузии была не только активна в этом районе, но также и дала обещания. Если власть обещала решить только социально-экономические проблемы, то оппозиция сделала больше», - сказал он.

«Партия Бидзины Иванишвили пообещала открыть армяно-грузинский учебный центр, университет, увеличить количество учебных часов армянского языка», - сказал депутат.

По его словам, в результате парламентских выборов в Грузии состоялась смена власти мирным путем, но их нельзя считать свободными и справедливыми.

«Имели место многочисленные избирательные нарушения и фальсификации. Про них мы осведомлены по выборам в Джавахке», - сказал Ширак Торосян.


http://www.tert.am/ru/news/2012/10/09/vahagn-chakhalyan/

  • robbt

В армянонаселенном Ахалкалаке прошла акция в защиту джавахкского активиста Ваагна Чахаляна

Демонстрация в защиту политического деятеля, лидера союза «Объединенный Джавахк» Ваагна Чахаляна состоялась 23 сентября в Ахалкалаке. Собравшиеся на центральной площади Ахалкалака - площади Маштоца - сотни джавахкских армян  осудили насилие по отношению  к осужденным  в уголовно-исполнительных учреждениях Грузии и потребовали выпустить на свободу Ваагна Чахаляна.

Инициаторы демонстрации, члены демократического союза «Объединенный Джавахк»  заявили, что в случае отсутствия со стороны властей положительного отклика мероприятия в защиту Ваагна Чахаляна будут продолжены.

В конце демонстрации было принято обращение, направленное президенту Грузии Михаилу Саакашвили, которое представляем ниже:

«Обращение армян Джавахка президенту Грузии Михаилу Саакашвили об освобождении политического заключенного Ваагна Чахаляна

Армянское население Джавахка, строго осуждая насилие, факты бесчеловечного  отношения  к осужденным  в уголовно-исполнительных учреждениях Грузии,  поднимает свой голос в защиту политического деятеля армян Джавахка, политзаключенного Ваагна Чахаляна.

Уже пятый год, как Ваагн Чахалян находится в тюрьме.

Будучи арестованным 21 июля 2008 года, он, в результате судебного процесса , сопровождавшегося позорными нарушениями, 7 апреля 2008 года был приговорен  к 10 годам лишения свободы по обвинениям «за организацию мероприятий, нарушающих общественный порядок», «хулиганство» и «хранение оружия».

Армянское население Джавахка глубоко убеждено, что все предъявленные Ваагну Чахаляну обвинения не имеют оснований и сфабрикованы, приговор против него несправедлив. Ваагн Чахалян сегодня находится в тюрьме  исключительно за то, что   последовательно поднимал свой голос в защиту  политических,  гражданских, языковых, образовательных и религиозных прав джавахкских армян.

Эта вопиющая несправедливость против Ваагна Чахаляна и его нахождение в тюрьме  день ото дня углубляют настроения  недоверия, возмущения и недовольства среди армян Джавахка по отношению к государственным органам Грузии.

Принимая за основу вышеупомянутое, армянское население Джавахка призывает президента Грузии Михаила Саакашвили проявить добрую волю и немедленно освободить Ваагна Чахаляна.

Только этим шагом власти Грузии могут на практике показать своим гражданам Грузии, армянам по национальности, что искренне обеспокоены проблемой утверждения в стране законности и справедливости и полны решимости исправить нашедшие место в прошлом ошибки».

Сентябрь 23, 2012

http://news.am/rus/news/122075.html

  • robbt

"Кавказский узел" о реакции на преследование экс-депутата Раисяна и его сторонников

Армянская диаспора Грузии осудила преследование экс-депутата Раисяна
июль 10 2012, 03:20

Координационный совет по защите прав джавахкских армян выступил с заявлением, в котором осудил "инициированную грузинскими властями новую волну политических репрессий в Джавахке". Поводом для заявления стало уголовное преследование, которому подверглись экс-парламентарий Грузии от Ахалкалакского района Мелик Раисян и джавахкский активист Георгий Мхчян.

Мелик Раисян и Георгий Мхчян обвиняются в подделке документов в процессе приватизации здания Дома быта в Ахалкалаки в 2005 году. Раисян два раза избирался в парламент Грузии в составе партии президента Михаила Саакашвили - "Единое национальное движение". Уголовное дело было заведено после того, как Раисян и Мхчян вступили в коалицию "Грузинская мечта", лидером которой является олигарх Бидзина Иванишвили. В настоящий момент Мхчян находится под арестом, а Раисян с 27 мая объявлен в розыск, сообщает корреспондент "Кавказского узла".

В заявлении Координационного совета по защите прав джавахкских армян отмечается, что данные действия грузинских властей имеют место в преддверии парламентских выборов в Грузии и направлены против придерживающихся оппозиционных взглядов армянских деятелей и активистов Джавахка.

"Очевидно, что целью данных действий является запугивание джавахкских армян и предрешение посредством фальсификаций результатов выборов в пользу правящей партии", - говорится в заявлении.

Координационный совет требует от грузинских властей в предвыборный период воздержаться от политических преследований придерживающихся оппозиционных взглядов армянских активистов Джавахка, обеспечить реальные условия для проведения свободных и справедливых выборов, немедленно прекратить преследования Мелика Раисяна и его сторонников.

В заявлении также содержится требование выпустить на свободу осужденного на 10 лет лишения свободы джавахкского политического деятеля Ваагна Чахаляна, а также осуществить шаги, направленные на решение общественно-политических, языковых, образовательных, религиозных и культурных проблем джавахкских и грузинских армян.

Напомним, в апреле 2009 года армянский активист Ваагн Чахалян был приговорен судом Грузии к десяти годам лишения свободы. Суд признал его виновным по совокупности обвинений по пяти статьям Уголовного кодекса, в частности, ему вменяется незаконное проведение массовых мероприятий и сопротивление полиции. Апелляционный суд Грузии оставил приговор без изменений. Последнее слушание по обжалованию приговора состоялось 30 октября 2009 года. Чахаляну не помогло ни внимание к процессу представителей Евросоюза, ни акции протеста армянской диаспоры.

Торосян: преследование Раисяна началось после того, как он присоединился к "Грузинской мечте"Collapse )

  • robbt

Гений политического сыска и провокаций

Гений политического сыска и провокаций
Андрей Бабицкий, Олег Кусов

ПРАГА---Мы продолжаем обсуждать в прямом эфире тему выдвижения Вано Мерабишвили на должность премьер-министра Грузии. В студии главный редактор радио «Эхо Кавказа» Андрей Бабицкий.

Олег Кусов: Интересно ваше представление: каким силовиком был Мерабишвили? В Грузии политики дают очень высокую оценку реформе правоохранительной системы, авторство которой приписывают Мерабишвили.

Андрей Бабицкий: Ну, давайте скажем о том, что, во-первых, все-таки о реформе всей правоохранительной системы говорить довольно сложно, потому что совершенно определенным образом была реформирована патрульная полиция. То есть были уволены четырнадцать тысяч человек и набраны абсолютно новые сотрудники, и сделал это не Мерабишвили, а сделал это Ираклий Окруашвили, нынешний оппонент Михаила Саакашвили, который вынужден жить во Франции. Собственно говоря, к самому Мерабишвили ведомство перешло в декабре 2004 года, когда уже основные решения по его реформированию были приняты. Но что происходит при Мерабишвили?

При Мерабишвили, по сути дела, ведомство становится монстром, оно включает в себя фактически все силовые структуры Грузии, даже Пограничную службу. Никакого внутреннего контроля в таком супергигантском монстре быть не может. Поэтому у меня есть ощущение, что все-таки, когда мы говорим о реформе полиции, надо иметь в виду, что не все здесь так однозначно. Кроме того, знаете, я все-таки думаю, что Мерабишвили – это гений политического сыска и провокаций, это человек, который, в общем, сумел распространить страх по всей Грузии. Я вам расскажу одну историю, в которой я принимал участие как журналист. В декабре 2007 года мне позвонил Олег Гольдфарб, душеприказчик покойного Бадри Патаркацишвили и Бориса Березовского, и попросил, чтобы я вылетел в Стамбул, где со мной хотел встретиться Увайс Ахмадов. Увайс Ахмадов – один из девяти братьев Ахмадовых. Это одна из самых страшных банд, которая во время войны в Чечне, вернее, перед второй войной в Чечне похищала людей, убивала их, пытала, занималась торговлей живым товаром. Я вылетел. Увайс Ахмадов дал мне прослушать запись, которую он сделал на переговорах с одним из очень близких к Мерабишвили людей – Гией Дгебуадзе по кличке «Мастер». Это такой скандально известный сотрудник МВД, который прославился, когда были опубликованы видеозаписи из тюрьмы, где он «прессовал» одного из воров в законе. Гия Дгебуадзе просит Увайса Ахмадова, чтобы тот организовал убийство Бадри Патаркацишвили. Запись длится примерно сорок минут. У меня нет сомнений, и не было тогда, в ее аутентичности – так разговор имитировать невозможно. И Дгебуадзе говорит о том, что это покушение должно быть организовано так, чтобы подозрение не пало на грузинские власти. Кроме того, он говорит, что через некоторое время, по-моему, через месяц, должен приехать Вано Мерабишвили, и он даст уже личные гарантии и сам объяснит детали. Ну вот, собственно говоря, после этой истории для меня облик Вано Мерабишвили стал очевиден. И я должен сказать, что, в общем, мне кажется, что именно в этом направлении очень многое в его деятельности и развивалось. Этот разговор происходил где-то в 2006 году. И вот сегодня, в 2012 году, я думаю, что определение «полицейское государство» по отношению к Грузии, где Вано Мерабишвили действительно держит все под контролем, в достаточной степени тождественно реальному положению дел.

Олег Кусов: Учитывая все это, как вы считаете, что можно ожидать от Мерабишвили на новой должности?

Андрей Бабицкий: Мне кажется, премьер-министр, который начинает свою деятельность с обещания выдать каждой грузинской семье тысячу лари, ну, говорить о серьезном экономическом, хозяйственном подходе в данном случае очень тяжело. Да, это сугубо предвыборная акция, и мы можем говорить, что здесь легко усмотреть признаки попытки подкупа избирателей, то, в чем обвиняют сегодня главного оппонента Михаила Саакашвили Бидзину Иванишвили. Ну и это такой колоссальный удар по бюджету Грузии, который и так трещит по швам. В общем, мне кажется, если таким образом Мерабишвили будет строить работу правительства, то… То есть я хочу сказать, что это, конечно, политический премьер, это предвыборный премьер, который должен обеспечить победу «Национальному движению» на выборах. Мне сложно сказать, будет ли он, собственно говоря, хорошим руководителем, потому что я оцениваю его деятельность на посту министра внутренних дел как деятельность человека, который, в общем, загнал страну в мрак авторитаризма.

Эхо Кавказа © 2012 RFE/RL, Inc.
http://www.ekhokavkaza.com/content/article/24633025.html

  • robbt

Джавахкская диаспора России призывает США «дать гражданам Грузии право на свободный выбор»

Джавахкская диаспора России обратилась сегодня с открытым письмом к послу США в РФ Майклу Макфолу, в котором содержится призыв «обратить внимание на некоторые проблемы автохтонного армянского населения, проживающего в крае Самцхе-Джавахети Республики Грузия (на армянском языке коротко Джавахк), связанные с предстоящими осенью выборами в парламент Грузии». Письмо, в котором Джавахкская диаспора России призывает США «дать гражданам Грузии право на свободный выбор», приводим без изменений.

«Как Вам известно, выборы в парламент Грузии состоятся в конце октября 2012 года, куда изберутся 150 парламентариев, из которых 73 депутата по мажоритарной системе, а 77 депутата по пропорциональной. Это седьмые по счёту парламентские выборы, как страна получила независимость в 1991 году и вышла из состава Советского Союза.

Хотим отметить, что все выборы в Грузии, начиная с 1999 года, были сфальсифицированы при молчаливом согласии и поддержке со стороны некоторых западных государств, в том числе и правительства США. А соответственно на последних выборах в парламент Грузии, которые состоялись 21 мая 2008 года, большинство мандатов получили представители из партии “Единого национального движения” во главе с президентом Грузии Михаилом Саакашвили.

Заранее, за пару месяцев ранее, мы заявляем, что за результаты предстоящих выборов в парламент Республики Грузия, подтверждение фальсификации и её поддержку, вся ответственность будет возложена на правительство США. Господа американцы! Дайте гражданам Грузии право на независимую политическую деятельность на своей земле и позвольте им самим сделать свой свободный выбор.

Намеченные выборы предоставляют прекрасную возможность для армян, граждан Грузии проживающих в крае Самцхе-Джавахети выбрать достойных представителей во властные структуры Грузии. Поэтому очень важно, чтобы данные выборы прошли честно и в корректной форме, исключающей возможности вброса бюллетеней, разных подтасовок и использования при агитации нечистоплотных приемов и методов.

В парламенте позапрошлого созыва граждане Грузии армянской национальности имели пять мандатов, а в парламенте предыдущего созыва всего три. Между тем, согласно данным переписи населения, количество армян в Грузии составляет свыше 250 тысяч человек, что составляет более 5% от общего числа избирателей Грузии, а значит было бы справедливее, если в новом составе парламента будут представлены не менее четырёх депутатов армянской национальности.

Здесь же следует признать, что в Грузии, депутаты армянской национальности никогда не инициировали рассмотрение вопросов касающихся прав и свобод своего коренного народа и не вносили серьезных законодательных инициатив в парламент. Обычно они даже не вполне владеют грузинским языком, и их присутствие в парламенте носит чисто символичный характер. Здесь проблема состоит в том, что в Грузии запрещено создание партий на национальных или региональных принципах, а соответственно эти депутаты не представляют собой определенную политическую силу, которая могла бы выражать интересы тех или иных групп.

Уважаемый господин Посол! В армянонаселённом крае Самцхе-Джавахке в настоящее время сложилась сложная ситуация когда необходимо решить ряд важных политических и социальных вопросов. В частности это:Collapse )

  • robbt

Ազգ - ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

Իվանիշվիլու կողմնակցին ձերբակալում են, որ 99 տոկոս մասնակցությամբ 100 տոկոս իշխանական «կողմ» ունենա՞ն

Վրաստանում ազգային փոքրամասնությունների համապարփակ բնակության երկու հիմնական շրջանները` Սամցխե-Ջավախեթին ու Քվեմո Քարթլին շատ հետաքրքրական վարքագիծ են դրսեւորում, ավելի ճիշտ` հետաքրքրական վարքագիծ է վերագրվում դրանց, երբ հարեւան երկրում ընտրություններ են: Երկու տարածաշրջանների պարագայում էլ այնպիսի գերմասնակցություն ու իշխանասիրություն է ներկայացվում որպես քվեարկությունների արդյունք, որպիսին ամենաժողովրդավարական երկրները երբեւէ չեն էլ երազել, եւ դա այն դեպքում, երբ վրացական իշխանությունների ներկայիս մոտեցումը ազգային փոքրամասնություններին գրեթե ոչ մի բանով չի բարելավվել ոչ նախորդ իշխանությունների, ոչ էլ խորհրդային ժամանակների համեմատությամբ:

Աշնանը Վրաստանում ընտրական շրջան է, որ, հարավկովկասյաններից չտարբերվող տրամաբանությամբ, արդեն իսկ մեկնարկել է, ընդ որում` բոլոր բացասական դրսեւորումներով հանդերձ: Գալիք ընտրությունների հիմնական ընդդիմադիր դարձող վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցությունը, որ ներկայումս հանդես է գալիս դաշինքով, հավակնում է առաջատար լինել, դրա համար էլ իշխանական ուժերն արդեն իսկ ամենայն բծախնդրությամբ զբաղվում են ոչ միայն կուսակցության, այլեւ միլիարդատիրոջ միլիարդների հարցերով: Իսկ թե ի՞նչ առնչություն կա Ջավախքի ու Իվանիշվիլու միջեւ` «բացահայտում են» հայաբնակ շրջաններում իշխանության ճնշումների դրսեւորումները:

Մինչ ճնշումները կհասնեին Ջավախք, տարբեր հակաիվանիշվիլիական «ստուգումները» վկայում են, որ Վրաստանում էլ նախընտրում են ընդդիմադիր ներկայացողի գրպանին խփել, մինչեւ հարմար առիթ ընձեռվի` ավելի բարձր տեղերին հասնելու:Collapse )

  • robbt

HETQ - Georgian Authorities Target Javakhk Armenians Aligned with Opposition

Georgian Authorities Target Javakhk Armenians Aligned with Opposition
Kristine Aghalaryan

18:56, June 25, 2012

Yesterday, Georgian authorities arrested Javakhk Armenian activist Georgy Mkhchyan, who had recently aligned himself with Georgia’s opposition Dream Party, charging him with real estate fraud.

Local observers claim that this arrest is the latest in a series of moves by Georgia targeting Javakhk Armenians who are working with the Georgian opposition.

The real estate, in the town of Akhalkalak, recently became the regional office of the Dream Party led by Bidzina Ivanishvili.

Investigators from the Georgian Ministry of Finance have accused Mkhchyan of falsifying documents regarding the purchase of the site. If found guilty, Mkhchyan faces 4-7 years imprisonment.

Also accused in the fraudulent land deal is Melik Rayisyan, a former member of the Georgian parliament. Rayisyan was charged with fraud two days after joining the Georgian Dream Party and expressing his support for Ivanishvili.Collapse )

  • robbt

Javakhk Activists Arrested

JAVAKHK—A local Armenian activist, who had recently aligned himself with Georgia’s opposition party, was arrested Sunday evening and charged with fraud, reported the Arm-Info news agency.

Georgy Mkhchyan, who was working in the campaign offices for Georgian Dream Party candidate Bidzina Ivanishvili, was taken by police. Local observers say the arrest was politically motivated with Javakhk Armenians who work with opposition forces are being targeted.

On June 3, the police initiated an investigation into another Javakhk activist, Melik Rayisyan, who was charged with fraud two days after joining the Georgian Dream Party and expressing his support for Ivanishvili.

Investigators from Georgia’s Finance Ministry have accused Mkhchyan of falsifying and forging documents in relation a land deal. The building on the land in question, currently houses the Akhalkalak offices of the Georgian Dream Party.

Hetq.am reported that Rayisyan, who until 2008 was a member of the Georgian parliament representing the Akhalkalak region working closely with Georgian President Mikhail Saakashvili

Speaking to Hetq.am, Rayisyan’s son said that his father was concerned about the increasing Turkification of Javakhk under the current Georgian regime. “He did not our homeland to be turkified,” said Rayisyan’s son, Carlos, adding that his father joined the opposition Georgian Dream Party for that reason.

Until 2004, Rayisyan and his family lived in Akhalkalak. In 2007 they moved to Tbilisi. In the same year, Rayisyan moved to Armenia, while maintaining residences in Tbilisi and Akhalkalak, settling in Armenia permanently in 2008.

For five years, Mkhchyan was Rayisyan’s driver and he, too, joined the Georgian Dream Party, whose headquarters is on a plot owned by Rayisyan.

Mkhchyan’s father, Alik, told Hetq.am that his son’s arrest is politically motivated, asserting that the authorities aim was to shut down the Georgian Dream Party offices.

Mkhchyan’s attorney has indicated that the case will not be heard by the judiciary for another two months.

Ivanishvili Akhalkalak campaign manager Goga Zhvania told reporters Monday that Georgian authorities were creating immense obstacles for the opening of a campaign office in Javakhk, by closing roads and threatening workers.

http://asbarez.com/103796/javakhk-activists-arrested/